«Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում:

Մեկ տարի առաջ կառույցը բարձրաձայնել էր  Հայաստանից ծաղկային արտադրանքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին։

Այս մասին գրված է Ռոսսելխոզնադզորի պաշտոնական կայքում։

Որոշումն ընդունվել է Ռուսաստանի ֆիտոսանիտարական բարեկեցությունը և արտահանման պոտենցիալը պաշտպանելու նպատակով։

Չնայած Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ներկայացված երաշխիքներին՝ ԵԱՏՄ-ի համար կարանտինային օբյեկտների հայտնաբերումը շարունակվում է։ 96,2 միլիոն հատ ծաղկային արտադրանքի ներմուծման ժամանակ հայտնաբերվել է 135 դեպք։ Դա կազմում է ողջ 2025 թվականի ընթացքում հայտնաբերումների ընդհանուր քանակի 77%-ը։

Leave a comment