Վարչապետն ուղիղ եթերում հանձնարարում է գործ հարուցել․ ԲՀԿ-ի արձագանքը Փաշինյանին

https://arm.sputniknews.ru/20260520/varchapetn-ughigh-eterum-handznararum-e-gvorts-harucel-bhk-i-ardzaganqy-pashinjanin-102419114.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102182377_27:0:786:569_1920x0_80_0_0_de8ba7d5729fba3bac484fe20397822b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իվետա տոնոյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), քարոզարշավ, նիկոլ փաշինյան

իվետա տոնոյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), քարոզարշավ, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

ԲՀԿ-ի գնահատմամբ՝ իշխանությունները պարզորոշ տեսնում են սեփական վարկանիշի գահավիժումը և փորձում են ուժային մեթոդներով միջամտել նախընտրական գործընթացներին։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ Հայաստանի ընտրական պատմության մեջ և միջազգային պրակտիկայում այսօր տեղի ունեցավ նախադեպը չունեցող մի գործընթաց, երբ երկրի գործող վարչապետը հանրահավաքի ժամանակ հայտարարում է, որ երեկոյան՝ հաջորդ հանրահավաքի ժամանակ, տալու է ընդդիմադիր առաջատար ուժերից մեկի թեկնածուի անունը, որի հանդեպ ԱԱԾ-ն պետք է գործ հարուցի ու ժամեր անց անում է դա։ Այս մասին հայտարություն է տարածել ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ շեշտելով, որ փաստացի վարչապետն ուղիղ եթերում հանձնարարում է գործ հարուցել ընդդիմադիր ուժի թեկնածուի հանդեպ՝ ոչ միայն գերազանցելով իր լիազորությունները, այլև խախտելով իրավական պրակտիկայի և միջազգային փորձի տրամաբանությունը։
Այսօր Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը ԱԱԾ-ն հաղորդում է ներկայացնելու Քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով։ Դրանից հետո Անդրանիկ Թևանյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն է պետական դավաճան, ծառայում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։

«Անդրանիկ Թևանյանի ամբողջ գործունեությունը մշտապես եղել է թափանցիկ, նա գործել է բաց՝ իր սկզբունքներին և արժեհամակարգին համապատասխան։ Նրա բոլոր քայլերը մշտապես եղել են հանրության աչքի առջև։ Մենք սա գնահատում ենք որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ»,- գրել է Տոնոյանը։

ԲՀԿ-ի գնահատմամբ՝ իշխանությունները պարզորոշ տեսնում են սեփական վարկանիշի գահավիժումը և փորձում են ուժային մեթոդներով միջամտել նախընտրական գործընթացներին։

«Բարգավաճ Հայաստանը» կոչ է անում իրավապահ համակարգին՝ ծառայել բացառապես օրենքին և չենթարկվել քաղաքական պատվերների։

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment