Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին՝ շեշտելով, որ ոչ միայն որևէ կտրուկ քայլի չեն դիմելու, այլև խորացնելու են դրանք։
«ՌԴ նախագահի հետ ունեմ ընկերական հարաբերություններ՝ բառիս բուն իմաստով։ Ես կասկածում եմ, որ 2018 թվականից մինչ օրս ՌԴ նախագահն ավելի շատ շփումներ որևէ այլ ղեկավարի հետ ունեցել է։ Այս ընթացքում ավելի քան 200 հեռախոսազրույց ենք ունեցել՝ միայն հեռախոսազրույց»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ 8 տարվա ընթացքում, գործնականում ամեն ամիս կամ ավելի հաճախ, ՌԴ կառավարության ղեկավարի հետ շատ ջերմ, ընկերական հարաբերություններ ունեն։