Լիտվայի ԱԳ նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Քաղաքականություն

19.05.2026 | 20:54

Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Բուդրիսը ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Leave a comment