Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում է


Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է․ այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 6193 ընտանիք, որից իրացվել է 2857-ը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝


  •  բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,

  •  անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, 

  •  գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։




Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-5 մլն դրամի շրջանակում։

 Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում։

Leave a comment