«Մեզ խանգարելու համար ամեն օր ինչ-որ տեղ խուզարկություն են անում, հետո դատարաններում չեն կարողանում ապացուցել»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՆԳՆ հաղորդագրությանը, որ մի շարք հասցեներում այսօր եւս խուզարկություններ են իրականացվում։ Հարցին, թե այդ խուզարկությունները կապ ունե՞ն իրենց կուսակցության հետ, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Գրեթե ամեն օր տարբեր տեղեր խուզարկություններ են փորձում անել։ Մենք համարում ենք, որ սա խանգարելու համար է, մեզ խանգարելու համար ամեն օր ինչ-որ տեղ խուզարկություն են անում, հետո դատարաններում չեն կարողանում ապացուցել, պաշտպանել իրենց ասածները։ Գրեթե 99 տոկոս դեպքերում մարդիկ ազատ են արձակվում, որովհետեւ հիմք չկա այս ամենի տակ։ Ուղղակի ուզում են մեզ զբաղեցնել, որպեսզի քարոզարշավից բացի՝ ուրիշ բաներով զբաղվենք, բայց մենք մեր մեջ որոշել ենք, որ քարոզարշավով ենք զբաղվելու, որպեսզի այս մարդկանց փոխենք»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոսույթին՝ Նարեկ Կարապետյանն ասաց․ «Կարծում եմ՝ հայ ժողովուրդը պետք է տեսնի իր իրական դեմքը, ինքը թող ցույց տա իր իրական դեմքը, մարդիկ տեսնեն, թե ում են ընտրել ժամանակին ու հասկանան, թե ինչ վտանգ կա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այսօր նախընտրական հանդիպումներ է անցկացնում Արարատի մարզում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Հայաքվեի» էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment