Կոնֆլիկտ չի եղել. Թևանյանը` ավագանու «Մայր Հայաստանի» անդամների ճամբարափոխության մասին

https://arm.sputniknews.ru/20260519/kvonflikt-chi-eghel-tevanjany-avaganu-majr-hajastani-andamneri-tshambarapvokhutjan-masin-102349728.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/11/65933895_0:0:1600:1200_1920x0_80_0_0_58058cf5b17917b37947a5f723e5e833.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«մայր հայաստան» դաշինք, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), «հայաստան» դաշինք

«մայր հայաստան» դաշինք, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), «հայաստան» դաշինք

Բաժանորդագրվել

Անդրանիկ Թևանյանի խոսքով` ընդդիմության ներկայացուցիչները չպետք է միմյանց թիրախավորեն, այլ պետք է ՔՊ–ին դեմ լինեն` իշխանափոխության հասնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու 2 անդամի և «Մայր Հայաստան» կուսակցության միջև որևէ կոնֆլիկտ չի եղել, ուղղակի որոշել են այլ ուղիով գնալ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը` պատասխանելով հարցին, թե ինչու են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու 2 անդամ այժմ «Հայաստան» դաշինքի հետ հանդես գալիս։

«Շատ ավելի վատ կլիներ, որ նրանք իշխանամետ վերաբերմունք ցուցաբերեին, բայց, իհարկե, այդպիսի բան չկա։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուրն իրավունք ունի գնալ այն քաղաքական ուղղությամբ, որը նախընտրում է։ Այլ քաղաքական ուժի շարքերում գտնվող անձինք «Մայր Հայաստան» կուսակցության հետ կապ չունեն, այս առումով մեր ուժը միասնական է։ Ամեն դեպքում, որևէ ուժի ցուցակով դառնում ես ավագանու անդամ, հետո դառնում ես այլ ուժի անդամ, ապա պարկեշտությունը, քաղաքական ողջամտությունն ու տրամաբանությունը հուշում են, որ պետք է մանդատից հրաժարվես, դրանից հետո միայն գնաս քո ճանապարհով»,– նշեց Թևանյանը։

Պնդեց` կոնֆլիկտ չի եղել, ուղղակի նրանք որոշել են այլ ուղիով գնալ, ինքն էլ որևէ խնդիր չի տեսնում։ Քաղաքական գործիչը նաև ընդգծեց, որ ընդդիմությունն առհասարակ պետք է միմյանց չթիրախավորի, այլ միայն ՔՊ–ին` իշխանափոխություն ունենալու համար։

Նշենք, որ խոսքը Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի և ավագանու անդամի լիազորություններն արդեն դադարեցրած Սամվել Հակոբյանի մասին է։

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment