«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը վնասվածքի պատճառով բաց կթողնի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությունը։

23-ամյա ֆուտբոլիստը ստացել է ոտնաթաթի կոտրվածք և առաջիկայում կվիրահատվի, հաղորդում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը շարունակում է վերակագնվել վնասվածքից։

The Athletic-ի համաձայն՝ Իսպանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստը բաց է թողնելու ԱԱ-2026-ի առաջին տուրի Կաբո Վերդեի հավաքականի դեմ հանդիպումը, որը կկայանա հունիսի 15-ին։ Սաուդյան Արաբիայի հավաքականի դեմ հունիսի 21-ին կայանալիք խաղին Յամալի մասնակցությունը հարցականի տակ է։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ին։

Leave a comment