Iran War Cost Tracker-ը նշել է՝ ինչքան է ԱՄՆ-ն ծախսել Իրանի դեմ գործողությունների ժամանակ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ըստ Iran War Cost Tracker հարթակի՝ Իրանի ռազմական գործողության վրա ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 85 միլիարդ դոլարը 79 օրվա ընթացքում ռազմական գործողությունների ընթացքում։

Տվյալները հիմնված են Պենտագոնի կողմից մարտի 10-ին ԱՄՆ Կոնգրեսին ուղղված ճեպազրույցի վրա, որում նշվում էր, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների առաջին վեց օրերին Վաշինգտոնը ծախսել է 11,3 միլիարդ դոլար և պլանավորում է լրացուցիչ 1 միլիարդ դոլար ծախսել հակամարտության յուրաքանչյուր հաջորդ օրը։

Հարթակի տվյալներով՝ այս նպատակներով ծախսերի թիվը գրեթե երեք անգամ ավելի է, քան նախկինում հայտնել էր պատերազմի նախարարի ֆինանսների գծով տեղակալ Ջուլս Հերսթը։

Leave a comment