Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները հյուրընկալվել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Այցը մի քանի կարևոր առումով առանձնահատուկ էր։
Նախ՝ ապագա տնտեսագետներն ու ֆինանսիստները հնարավորություն ունեցան ավելի մոտիկից և հասկանալի ձևով ծանոթանալու հանքարդյունաբերության ոլորտին։ Բացի այդ, հանքարդյունաբերություն չունեցող մարզից ժամանած մասնակիցներն իրենց աչքով տեսան, թե այս ոլորտն ինչ ազդեցություն կարող է ունենալ ինչպես մարզի, այնպես էլ ամբողջ երկրի տնտեսության վրա։
Այցի ավարտին ուսանողները նշեցին, որ ավելի լավ հասկացան, թե որն է ամենացածր աղքատության մակարդակ ունեցող մարզի (6%) հաջողության գործոնը՝ հանքարդյունաբերությունը։ Հատկանշական է, որ նրանք ներկայացնում էին ամենաբարձր աղքատության ցուցանիշ ունեցող մարզը (43%)։
Բաց դռների քաղաքականության շրջանակում ԶՊՄԿ-ն պարբերաբար հյուրընկալում է տարբեր հետաքրքրված խմբերի՝ հատկապես դպրոցականների և ուսանողների, ներկայացնելով ընկերության գործունեությունն ու արտադրական գործընթացները։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: