«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն է։
Ծնվել է Գյումրիում։ Կարոտով է հիշում Արցախը, արցախցիներին ու Արցախի տեսարժան վայրերը։ Առանձնահատուկ ոգևորությամբ է պատմում արցախցիների հյուրասիրության մասին։
Տարբեր վատ սցենարներ մտքով անցել էր, բայց որ արցախցին ստիպված կլինի լքել Արցախը, երբևէ չի պատկերացրել։
Ըստ նրա՝ մենք շատ մեծ ճանապարհ ունենք անցնելու՝ ինքներս մեզ մաքրելու համար։ Նրա կարծիքով՝ մենք կարծես հեռացել ենք մեր հողից, պատմությունից, եկեղեցուց, ու երբ կկարողանանք մեզ վերագտնել, այդ դեպքում հետ Արցախ կգնանք։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)