Թրամփի հատուկ բանագնաց․ TRIPP-ը կկապի Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը Արևմուտքի հետ

TRIPP նախագիծը Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը կկապի Արևմուտքի հետ։ Այս մասին Բիշքեկում ընթացող «B5+1» բիզնես համաժողովի ժամանակ հայտարարել է Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սերջիո Գորը։

Նրա խոսքով՝ սա պատմական քայլ է տարածաշրջանում ամուր փոխկապակցված տնտեսություններ ստեղծելու և կայուն խաղաղություն պահպանելու ուղղությամբ։

«Խաղաղության պատմական գագաթնաժողովից ի վեր, որը միավորել է Հայաստանն ու Ադրբեջանը, մենք շարունակում ենք առաջ մղել «Թրամփի երթուղին» [TRIPP]: Այս երթուղին ուղիղ տրանսպորտային կապ կապ կապահովի Կենտրոնական Ասիայից՝ Հարավային Կովկասով դեպի Արևմուտք։ Սա պատմական քայլ է ուժեղ, փոխկապակցված տնտեսություններ ստեղծելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն պահպանելու ճանապարհին»,- հայտարարել է Գորը։

Նա նշեց, որ նոր տրանսպորտային միջանցքը Կենտրոնական Ասիան կմիացնի արևմտյան շուկաներին Հարավային Կովկասի միջոցով, ինչը կնպաստի տարածաշրջանում տնտեսական ինտեգրմանը և կայունությանը։ Գորը նաև ուշադրություն է հրավիրել Թրամփի վարչակազմի համար Կենտրոնական Ասիայի ռազմավարական նշանակության վրա և հիշատակել ֆորումում ամերիկյան բիզնեսի մասնակցության աննախադեպ մասշտաբների մասին։

News.am

Leave a comment