Հերոսաբար կռվե՞լ է. որտեղի՞ց ղարաբաղցի գեներալին փող՝ Երևանում բազմահարկ կոմպլեքս կառուցելու համար. Ալեքսանյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Արաբկիր վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ վարչապետի ու մի կնոջ միջև եղած ընդհարմանը, որի ընթացքում կինը խոսում էր Ղարաբաղում հերոսաբար կռված բարձրաստիճան սպաների մասին:

Ալեքսանյանը ցույց է տվել իր թաղամասում կառուցվող բարձրահարկ մի շենք, նշել, որ շինարարությունն ընթանում է, իսկ սեփականատերը ղարաբաղցի գեներալ է:

«Հերոսաբար կռվել են, հերոսաբար կռվել են… ինձ ո՞վ կասի՝ որտեղից ղարաբաղցի գեներալին փող՝ Երևանում բազմահարկ կոմպլեքս, բազմահարկ շենք կառուցելու համար»,- հարց է ուղղել Ալեքսանյանը՝ ցույց տալով շենքը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Leave a comment