MLS-ի մամուլի ծառայությունը հրապարակել է 2026 թվականի կանոնավոր առաջնության լավագույն գոլի մրցանակի հավակնորդների ցանկը։
Թեկնածուների թվում են «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսին և Լուիս Սուարեսը, ինչպես նաև «Չիկագո Ֆայրի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
Լավագույն գոլի մրցանակի համար պայքարում են նաև Մարսել Հարթելը («Սենթ Լուիս Սիթի»), Զեյվիեր Գոզոն («Ռեալ Սոլթ Լեյք»), Ջուդ Թերին («Լոս Անջելես»), Էվանդերը («Ցինցինատի»), Խոակին Պերեյրան («Մինեսոտա Յունայթեդ»), Անդրե Լուիսը («Սպորտինգ Կանզաս Սիթի»), Բրայան Վերան («Մոնրեալ»), Կավան Սալիվանը («Ֆիլադելֆիա Յունիոն»), Ուսենի Բուդան («Սան Խոսե Էրթքվեյքս»), Մարտին Օխեդան («Օռլանդո Սիթի»), Նիկոլաս Ֆերնանդես Մերկաուն («Նյու Յորք Սիթի»), Յադալի Դիաբին («Վանկուվեր Ուայթքեփս»), Գիլյերմե Բիրոն («Օսթին»), Խանի Աբուբակար Մուխտարը («Նեշվիլ»)։
Ցանկում ընդգրկված միակ դարպասապահը «Տորոնտոյի» ներկայացուցիչ Լուկա Գավրանն է։
Դավիթ Եղիազարյան