Աշխարհը կարող է մինչև $3 տրլն եկամուտ կորցնել Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով. ՄԱԿ

https://arm.sputniknews.ru/20260518/ashkharhy-karvogh-e-minchev-3-trln-ekamut-kvorcnel-merdzavvor-arevelqi-tshgnazhami-pattsharvov-mak-102322288.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/987/02/9870245_0:409:1639:1638_1920x0_80_0_0_d928ccc280a0f17c03392e7d73dd9185.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

միավորված ազգերի կազմակերպություն (մակ), մերձավոր արևելք, եկամուտ

միավորված ազգերի կազմակերպություն (մակ), մերձավոր արևելք, եկամուտ

Բաժանորդագրվել

Ամենից շատ ռիսկի ենթակա են Մերձավոր Արևելքն ու Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը:

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Աշխատանքից ստացվող իրական եկամուտները 2027 թվականին կնվազեն 3 տրիլիոն ԱՄՆ դոլարով, եթե նավթի գները 50%-ով բարձր լինեն 2026 թվականի սկզբի մակարդակից։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի կառուցվածքում գործող Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ)։

ԱՄԿ զեկույցում նշվում է, է որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն ավելի ու ավելի ուժգին է անդրադառնում զբաղվածության, աշխատանքային պայմանների և եկամուտների վրա տարածաշրջանի սահմաններից հեռու՝ տրանսպորտային երթուղիների ու մատակարարման շղթաների խափանումների, զբոսաշրջության անկման և միգրացիոն սահմանափակումների բացասական ազդեցության պատճառով։

Այսպիսով, եթե նավթի գները 2026 թվականի սկզբի միջին ցուցանիշի համեմատ աճեն 50%-ով, կանխատեսվում է համաշխարհային աշխատաժամանակի կրճատում 0,5%-ով 2026 թվականին և 1,1%-ով՝ 2027 թվականին։

«Սա համապատասխանաբար հավասար է 14 միլիոն և 38 միլիոն լրիվ դրույքով աշխատատեղերի, մինչդեռ աշխատանքից ստացվող իրական եկամուտները, ինչպես ակնկալվում է, կնվազեն համապատասխանաբար 1,1 տրիլիոն դոլարով և 3 տրիլիոն դոլարով»,-ասված է հաշվետվության մեջ:

Ընդ որում, գլոբալ գործազրկությունն աճելու է աստիճանաբար՝ ընթացիկ տարում ավելանալով 0,1%-ով, իսկ 2027 թվականին՝ 0,5%-ով։

Այս ռիսկերին ամենաշատը ենթակա են Մերձավոր Արևելքն ու Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։ Ինչպես նշվում է ԱՄԿ-ի զեկույցում, ճգնաժամի հետևանքները ազդում են նաև միգրանտների վրա․ Պարսից ծոցի երկրներում նրանց թիվը կտրուկ կրճատվել է, և նկատվում է աշխատուժի պահանջարկի անկում շինարարության, հյուրանոցային բիզնեսի ու տրանսպորտի ոլորտներում։

Leave a comment