Մելիքյան․ Եթե ն.փ.-ի այս խոսքը «ատելության խոսք» ու հաշվեհարդարի սպառնալիք չէ, ապա այսօր մայիսի 18-ը չէ, այս մոլորակն էլ Երկիրը մոլորակը չէ

Քիչ առաջ ուղիղ եթըրով վարչապետի աթոռը զբաղեցնողը ԲԱՑԱՀԱՅՏ ատելության խոսք էր տարածում (1) քաղաքական հակառակորդների և (2) արցախցիների հանդեպ։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը.

«Բացահայտ։ Անթաքույց։ Գերդոզավորված։

Դիտեք ։ Դիտեք ու համեմատեք Արտակ Ավետիսյանի խոսքի հետ, որի համար նա օրեր առաջ հայտնվել է բանտում։

Եթե ն.փ.-ի այս խոսքը «ատելության խոսք» ու հաշվեհարդարի սպառնալիք չէ, ապա ես Ռուբեն Մելիքյանը չեմ, այսօր մայիսի 18-ը չէ, այս մոլորակն էլ Երկիրը մոլորակը չէ»։

«ՓաստԻնֆո»

Leave a comment