https://arm.sputniknews.ru/20261010/ukrainakan-patvirakutjuny-vaghazham-avartel-e-uitkvofi-ev-qushneri-het-banakcutjunnery-107930972.html
Ուկրաինական պատվիրակությունը վաղաժամ ավարտել է Ուիտկոֆի և Քուշների հետ բանակցությունները
Ուկրաինական պատվիրակությունը վաղաժամ ավարտել է Ուիտկոֆի և Քուշների հետ բանակցությունները
Sputnik Արմենիա
Որոշումն ընդունվել է Թրամփի և Պուտինի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ գործարքի մասին տեղեկություններից հետո։ 10.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-10T11:41+0400
2026-10-10T11:41+0400
2026-10-10T11:42+0400
ուկրաինա
ամն
ռուսաստան
ջարեդ քուշներ
սթիվեն ուիտկոֆ
բանակցություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/15/107095262_0:0:1500:844_1920x0_80_0_0_e62f02b829d17fd70e82b51afdd66380.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Ուկրաինական պատվիրակությունը Մայամիում ժամանակից շուտ ավարտել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և ամերիկացի առաջնորդի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ բանակցությունները։ Այս մասին գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։Նշվում է, որ նման որոշում է ընդունվել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ գործարքի մասին տեղեկություններից հետո։Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի, եվրոպացի և ուկրաինացի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները պետք է տևեին երկու օր։Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան զրուցել են հեռախոսով։ Հեռախոսազրույցից հետո Կրեմլը հայտնեց, որ Ռուսաստանը հաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ և նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը։ Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրական ազդեցություն կունենան ամբողջ համաշխարհային տնտեսության վրա։ Առաջնորդներն անդրադարձել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներին։ Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և գերատեսչությունների մակարդակով համագործակցությունը։«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պուտինին գործարքի համար». Թրամփ
ուկրաինա
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/15/107095262_117:0:1450:1000_1920x0_80_0_0_a141219e8e41193ac9cc28dae88e92d3.jpg.webp
ուկրաինա, ամն, ռուսաստան, ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ, բանակցություններ
ուկրաինա, ամն, ռուսաստան, ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ, բանակցություններ
Որոշումն ընդունվել է Թրամփի և Պուտինի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ գործարքի մասին տեղեկություններից հետո։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Ուկրաինական պատվիրակությունը Մայամիում ժամանակից շուտ ավարտել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և ամերիկացի առաջնորդի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ բանակցությունները։ Այս մասին գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ նման որոշում է ընդունվել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ գործարքի մասին տեղեկություններից հետո։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի, եվրոպացի և ուկրաինացի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները պետք է տևեին երկու օր։