Հայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչ

Հայաստանի հավաքականի երկու բռնցքամարտիկ դուրս է եկել մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

Մինչև 50 կգ քաշային կարգում Հակոբ Շարբատյանը 5։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել լեհ Պյոտր Դվոյացկիի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում նաև նոկդաուն գրանցելով։ Եզրափակիչում հայ բռնցքամարտիկը կմրցի Ալեքսանդրու Բուտանի հետ (Ռումինիա):

Մինչև 66 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոմիկ Հարությունյանը մրցավարների միաձայն որոշմամբ (5։0) հաղթել է չեխ բռնցքամարտիկ Պավել Դուշանեկին։ Եզրափակիչում Հարությունյանի մրցակիցը կլինի Ռաուլ Բարոնեն (Իտալիա)։

Էդուարդ Քարամյանը պարտություն է կրել մինչև 60 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում և մրցաշարն ավարտել բրոնզե մեդալով. նա մրցավեճն ավարտել է պարտությամբ մոլդովացի մրցակցի դեմ մենամարտում (մրցավարական որոշմամբ՝ մինչև մենամարտի ավարտը)։

Եզրափակիչ մենամարտերը տեղի կունենան հոկտեմբերի 11-ին։

Leave a comment