Պապիկյանն ասում է՝ նախկինները չպետք է վերադառնան։ Կողքին կանգնած է 1991թ․-ից մինչև օրս գյուղապետ «ընտրված», նախկին ՀՀԿ-ական, այժմ ՔՊ-ական, Լոռի Բերդի համայնքապետը. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Սուրեն Պապիկյանը Լոռիում քարոզարշավի ժամանակ ասում է, որ նախկինները չպետք է վերադառնան։ Կողքին կանգնած է 1991թ․-ից մինչև օրս գյուղապետ «ընտրված», նախկին ՀՀԿ-ական, այժմ ՔՊ-ական, Լոռի Բերդի ներկայիս համայնքապետը։ Եվ նա միակը չէ, ում դեմ 2018թ․-ին պայքարում էին Սուրեն Պապիկյանն ու իր ընկերները, իսկ հիմա բոլորով միասին «պայքարում են նախկինների դեմ»։

Իսկ հիմա արդեն Սուրեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընտրությունների ժամանակ դպրոցում աշխատող ուսուցչուհուն ճնշելով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․․․

Ընտրություններով իշխանափոխությունն այլընտրանք չունի, որտեղ ժողովրդավարական և համամարդկային արժեքները դառնալու են Հայաստանի զարգացման գլխավոր գործոնները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment