Փեզեշքիանը հայտարարել է, որ հնարավոր չէ Իրանը հրթիռներով նվաճել և համախմբման կոչ է արել

Բաժանորդագրվել

Իրանի նախագահի խոսքով՝ հակառակորդները երկրում հակասություններ ստեղծելուն ուղղված ծրագիր են պատրաստել:

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Իրանը հնարավոր չէ գրավել ռումբերով ու հրթիռներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ Պենտագոնը Իրանում հարվածների համար թիրախների ցուցակ է պատրաստել՝ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա վերսկսել հարձակումները երկրի վրա:

«Ռումբերով և հրթիռներով նրանց չի հաջողվի նվաճել երկիրը, սակայն պառակտմամբ և վեճով նրանք (Իրանի հակառակորդները – խմբ.) կարող են դա անել։ Անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի միասնությունը, համախմբվածությունը չքանդվեն, իսկ նրանց ձգտումները հաջողության չհասնեն»,-Փեզեշքիանի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։

Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանի հակառակորդները փորձել են երեք օրում հասնել Իրանում իսլամական համակարգի փլուզմանը, իսկ հիմա երկրում հակասություններ ստեղծելուն ուղղված ծրագիր են պատրաստել:

Նախօրեին Թրամփը Իրանին կոչ է արել շտապել ԱՄՆ-ի հետ գործարքի հարցում՝ հայտարարելով, որ ժամանակը վճռորոշ նշանակություն ունի:

Leave a comment