ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2026 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման փուլը:
Մրցույթի նպատակներն են`
-
զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, -
ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, -
խթանել գիտատեխնիկական մշակումներ ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 13-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝ 500.000-ական դրամ:
Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք.
-
կունենան կիրառական նշանակություն, -
ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը, -
ունեն հանրային մասնակցության բաղադրիչ:
Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝
-
հայտերի ընդունում և նախնական ընտրված հայտերի գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից, -
փորձագետների կողմից հայտերի փորձագիտական գնահատում՝ շնորհանդեսի միջոցով, -
մրցույթի արդյունքների ամփոփում և յուրաքանչյուր անվանակարգում հաղթող հայտատուների պարգևատրում։
Մրցույթն անցկացվում է հետևյալ թեմատիկ ուղղություններով՝
Կենսաբազմազանություն, կլիմայական անցում, կայուն էներգետիկ զարգացում և ռեսուրսների անվտանգ կառավարում
Անվանակարգերը հետևյալն են՝
-
ֆիզիկամաթեմատիկական գիտություններ -
քիմիական գիտություններ -
գիտություններ Երկրի մասին -
գյուղատնտեսական գիտություններ
Թվային փոխակերպում, կլիմայական տվյալների համակարգեր և կանաչ ենթակառուցվածքներ
Անվանակարգերը հետևյալն են՝
-
տեղեկատվական տեխնոլոգիաներ -
տեխնիկական գիտություններ -
ճարտարապետություն
Կենսաբժշկական ապահովություն, անհատականացված առողջապահական ծառայություններ և նեյրոհոգեբանական բարեկեցության խթանում
Անվանակարգերը հետևյալն են՝
-
կենսաբանական գիտություններ -
բժշկական գիտություններ -
դեղագործական գիտություններ -
հոգեբանական գիտություններ
Կանաչ տնտեսություն, ռազմավարական կառավարում և տնտեսական կայունություն
Անվանակարգերը հետևյալն են՝
-
տնտեսագիտություն -
իրավաբանական գիտություններ -
քաղաքական գիտություններ -
սոցիոլոգիական գիտություններ -
ռազմական գիտություններ
Ստեղծագործ տնտեսություն, մշակութային ժառանգություն և մարդկային կապիտալի զարգացում
Անվանակարգերը հետևյալն են՝
-
պատմական գիտություններ -
բանասիրական գիտություններ -
արվեստագիտություն -
մանկավարժական գիտություններ
«Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ, [email protected] էլեկտրոնային հասցեին` համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:
Սփյուռքից ներկայացվող հայտերը կարող են ընդունվել նաև անգլերեն կամ ռուսերեն՝ համաձայն ներկայացված ձևաչափի»,- ասված է հաղորդագրությունում:
Ուշադրություն. Սույն հայտարարությամբ նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 699 (642) և 010 599 699 (643) հեռախոսահամարներով:
Դիտումների քանակ2