Ուկրաինայի զինված ուժերը Օրյոլի մարզում քաղաքացիական ձեռնարկություն են հրթիռակոծել

Բաժանորդագրվել

Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը Օրյոլի մարզում հրթիռակոծել են քաղաքացիական ձեռնարկությունը։ Այս մասին հայտնելէմարզպետ ԱնդրեյԿլիչկովը։

«Հերթական հրթիռային հարձակումը քաղաքացիական օբյեկտի վրա։ Այս անգամ վնասվել է Օրյոլ քաղաքի Սովետսկի շրջանում գտնվող ձեռնարկությունը… տուժածների և վնասների մասշտաբի մասին տեղեկությունները ճշտվում են», – MAX ահրթակում գրել է Կլիչկովը։

Մարզպետը հավելել է, որ տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները: Ձեռնարկվում են բոլոր միջոցները տուժածներին օգնելու և հետևանքները տեղայնացնելու ուղղությամբ։

Ավելի վաղ Օրյոլի մարզում հրթիռային տագնապ էր հայտարարվել։

Leave a comment