«Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուին դո՞ւր է գալիս էս ամենը, բոլորն իրար հետ բարև-բարլուս ունեն»․ Անդրանիկ Գևորգյան

Ասաց, որ իրենց ավագանու անդամներից 4-ը ձերբակալված են, երկուսը՝ տնային կալանքի մեջ․ «Մենք ամեն սցենարի էլ պատրաստ ենք»։

«Այսօր առավոտյան տներում նորից խուզարկություններ, ձերբակալություններ, 10 հոգու տարել են Երևան։ Իրենց գործելաոճն է, արդեն ծանոթ ենք Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների քաղաքականությանը։ Ուժեղհայաստանցիները մեր առաջնորդի պես կոտրվող չեն․ մինչև վերջ գնալու ենք, որ ունենանք «Ուժեղ Ստեփանավան և Ուժեղ Հայաստան»,- Ստեփանավանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։

Ասաց, որ իրենց ավագանու անդամներից 4-ը ձերբակալված են, երկուսը՝ տնային կալանքի մեջ․ «Մենք ամեն սցենարի էլ պատրաստ ենք»։

Անդրանիկ Գևորգյանը այս ամենի հետ կապված հարցնում է ՔՊ-ի թեկնածուին․ «Նույն ՔՊ-ի թեկնածուին եմ հարց ուղղում․ սա իրեն դո՞ւր է գալիս։ Ինքն այս համայնքի բնակիչ է, բոլորն էլ իրար ճանաչում են․ մեր լեզվով ասած՝ բարև-բարլուս էլ ունեն։ Իր կուսակցականներին, գործընկերներին ինչ-որ բան չի՞ հորդորել, որ լեզուներին չափ տան ու աշխատեն այն բաների մասին չխոսել, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Իրենք գնալու են այստեղից, այս մարդիկ մնալու են այստեղ։ Ու հաստատ պահը գալու է, որ էլի բարև-բարլուս անեն ու իրար աչքերի նայեն։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցները Ստեփանավանից ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment