Արման Թաթոյանի հրապարակած ձայնագրությունից հետո որևէ պրեսս-ռելիզ, որում ՔՊ-ի անունը կշոշափեն, որևէ քրեական վարույթ, մեղադրանք չկա․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Արդեն 2-րդ օրն է, ինչ Արման Թաթոյանը հրապարակել է Արմավիրի մարզի ուսումնական հաստատություններից մեկում տեղի ունեցած «հավաքին մասնակցելուն հարկադրելու» ենթադրյալ հանցագործության մասին վկայող դետալացված ձայնագրությունը:

Որևէ պրեսս-ռելիզ (որում ՔՊ-ի անունը կշոշափեն, այնպես ինչպես նման ռելիզներում շոշափում են «Ուժեղ Հայաստանի» անունը), որևէ քրեական վարույթ, մեղադրանք, էլ չեմ ասում` անազատության հետ կապված խափանման միջոցի միջնորդության մասին որևէ բան չկա:

Գիտե՞ք չէ` ինչ կլիներ նման իրավիճակում որևէ ընդդիմադիր ուժի հետ…
Ազատ, թափանցիկ և հավասար մրցակցային ընտրություններն այս տեսքն ունե՞ն:

Հ.Գ. գնահատելի է, որ «Միասնության թևերը», փաստորեն, դեռ շաբաթներ առաջ գործարկել են նման տեղեկատվություն հավաքագրելու թեժ գիծ: Խելքով աշխատանքը միշտ արդյունք է տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment