Շաքիի ջրվեժի հոսքը նվազել է` գետից շուրջ 13,5 մլն խմ ավելի ջրառի հետևանքով

Բաժանորդագրվել

Ընկերության տնօրենը կտուգանվի ջրային ռեսուրսին հասցված վնասի համար։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ ջրային ռեսուրսին շուրջ 27 մլն դրամի վնաս է հասցվել Շաքի գետից սահմանվածից ավելի արված ջրառի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Նշվում է, որ տեսչական մարմինը Շաքիի ջրվեժի ջրային հոսքի նվազման վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա ստուգումներ է իրականացրել «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ի «Շաքի» ՓՀԷԿ-ում։ Ստուգումների արդյունքում խախտումներ են արձանագրվել, մասնավորաբար` ընկերությունը, գերազանցելով ջրօգտագործման սահմանված չափաքանակները, Շաքի գետից իրականացրել է 13 538 687 խմ ավելի ջրառ։

Այսպիսով, խախտվել է ըստ ամիսների սահմանված ջրառի ծավալները, ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը։

Ընկերության տնօրենը կենթարկվի վարչական պատասխանատվության։

Leave a comment