Ինչու մահացած ծնողների զավակները չեն կարող ստանալ ավանդները. նախարարի բացատրությունը

Ինչու մահացած ծնողների զավակները չեն կարող ստանալ ավանդները. նախարարի բացատրությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ քննարկման ժամանակ պատգամավոր Էմմա Պալյանը ավանդների թեմայով հարց է ուղղել Արսեն Թորոսյանին՝ փոխանցելով իրեն դիմած քաղաքացու հարցը, թե ինչու մահացած ծնողների զավակները չեն կարող ստանալ ավանդները։

Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ ներկայում հնարավոր է վերադարձնել մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված և մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ավանդ դրված քաղաքացիների ավանդները՝ գործող, թեև բարդ, բանաձևի համաձայն։ Նրա խոսքով՝ օրենքով ավանդները չեն ժառանգվում, և այդ կարգավորումը սահմանվել է նախկինում։

Թորոսյանը նշել է, որ հասկանում է քաղաքացիների դժգոհությունը՝ ընդգծելով, որ Սովետական միության տարիներին աշխատած քաղաքացիները իրենց վաստակն են ներդրել, սակայն գործող կարգավորումը մնում է անփոփոխ։

Leave a comment