Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում․ այլ մանրամասներ

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով աղբյուրի։

Լրագրողներ չեն հրավիրվի։ Հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ։ 

ԱՄԷ-ում հունվարի 23-ից 24-ը տեղի ունեցած նախորդ բանակցությունները նույնպես անցկացվել են փակ դռների հետևում։

 Միացյալ Նագանգների մասնակությամբ բանակցությունների հիմնական թեման տարածքային հարցն է։

Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները տեղի են ունենում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրին։

 

Leave a comment