Օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանձին ուղղություններից է։ Պաշտպանի մանդատի շրջանակում պարբերաբար հասցեավորվում են ինչպես աշխատավայրում խտրականության բացառման, այնպես էլ աշխատանքային իրավունքներին առնչվող այլ խնդիրներ։
Մայիսի 13-ին զանգվածային լրատվության միջոցներով տարածված՝ Իջևան քաղաքում ազգությամբ հնդիկ աշխատակիցների կողմից իրականացված գործադուլի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է ուսումնասիրություն՝ Պաշտպանի մանդատին առնչվող հարցերը հասցեավորելու նպատակով։
Աշխատանքային իրավունքներին առնչվող բարձրացված հարցերն ուսումնասիրվել են ՄԻՊ աշխատակազմում և հասցեավորվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:
Միաժամանակ, նույն օրը տեղի ունեցած միջադեպի ընթացքում ազատությունից զրկված և ոստիկանության բաժին տեղափոխված օտարերկրացիների իրավունքների պաշտպանության հարցերը ևս Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ Այդ ուղղությամբ ևս ՄԻՊ մանդատի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: