Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:30-ի սահմաններում Թամանցիների փողոցում բախվել են «Mercedes-Maybach» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ «Mercedes-Maybach»-ը պատկանում է Հայաստանում հայտնի «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին, ով վթարի պահին ավտոմեքենայում չի եղել։
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)