Ուզում եք՝ ինձ ցավացնե՞ն․ Ծառուկյանը՝ հետախուզման մեջ գտնվող որդու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

11.05.2026 | 21:13

«Լուկաշենկոն տեղյակ էլ չի, որ իմ տղան այնտեղ է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով հետախուզման մեջ գտնվող իր որդու՝ Նվեր Ծառուկյանի մասին:

«Տղայիս հարցը մի անգամ նորից ասեմ, պարզաբանեմ՝ հանրությունը իմանա. որ ասում էին՝ կրակել է տղաս, տենց բան գոյություն չունի: Ով որ  կրակել է, զենքը տարել հանձնել է, երեք փամփուշտ պակաս, ասել է, որ կենդանիներ են դուրս եկել դեմները, օդ է կրակել, որ իրանց վրա չհարձակվեն: Տրված են ցուցմունքները, տղայիս հետ եղել են հինգ հոգի, հինգն էլ այսօր բաց թողնված են»,- ասաց նա:

Լրագրողի դիտարկմանը՝ այդ դեպքում որդին ինչո՞ւ չի վերադառնում Հայաստան, Ծառուկյանը պատասխանեց․ «Ուզում եք ինձ ցավացնե՞ն, եղբայր ջան, գա, որ ասեն՝ Ծառուկյան, սենց պտի լինի, նենց լինի: Որ գա ու նստի, ես իրանց ասածները չեմ անելու»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment