ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երևանում ձեռնոց նետել էր Ռուսաստանին, Պուտինը վերջնագիր է ներկայացրել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«ԵՄ-ՀՀ գագաթնաժողովի ժամանակ 44 կետից բաղկացած փաստաթղթեր ստորագրվեցին, որոնք ԵԱՏՄ-ի հետ նորմատիվ իրավական ակտերով հակասություն են ստեղծում, Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ։ Բայցի այդ, Եվրոպայից Հայաստան է եկել արագ արձագանքման խումբ, որը ընտրությունները վերահսկելուց բացի, այլ գործառույթներ ևս ունի։ Զելենսկուն հատուկ բերեցին ՀՀ, որ ցույց տան Ռուսաստանին՝ ՀՀ վարչապետն արդեն մեր թիմից է, Զելենսկու ՀՀ գալը մեսիջ էր, նա հակառուսականության մարկեր է, Փաշինյանին ասել էին՝ կգնաս ու կընդունես Զելենսկուն։ Պուտին-Փաշինյան հարաբերություններում վերջակետ է դրված։», – մեկնաբանեց քաղտեխնոլոգը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում
–00—ԱՊ