Արթուր Ավետիսյանը դարձել է World Challenge Cup-ի հաղթող

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձել է Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած World Challenge Cup մրցաշարի հաղթող։

Օղակների վարժությունում հայ մարմնամարզիկը վաստակել է 14,233 միավոր ու արժանացել ոսկե մեդալի, հաղորդում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը։

Երկրորդ տեղը գրավել է Գերմանիան ներկայացնող Արթուր Սահակյանը, որը հավաքել է 13,566 միավոր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Ավետիսյանը դարձել էր աշխարհի բացարձակ գավաթակիր։

Leave a comment