Բրիտանիան «HMS Dragon» ականակիրը Կիպրոսից տեղափոխում է Մերձավոր Արևելք․ ԶԼՄ

Բաժանորդագրվել

Բրիտանական ռազմական գերատեսչությունում հավաստիացրել են, որ Կիպրոսը լավ պաշտպանված կմնա նույնիսկ առանց «HMS Dragon» նավի։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Մեծ Բրիտանիան «HMS Dragon» ականակիրը Միջերկրական ծովի արևելյան հատվածից տեղափոխում է Մերձավոր Արևելք: Այս մասին հայտնում է «Sky News» հեռուստաալիքը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը։

Ականակիրը Միջերկրական ծովի արևելյան հատված էր տեղափոխվել Կիպրոսի պաշտպանության համար։

««HMS Dragon»-ը Մերձավոր Արևելք կտեղափոխվի Հորմուզի նեղուցում ապագա միջազգային առաքելությանը հնարավոր մասնակցության համար», – ասվում է հրապարակման մեջ:

Ռազմական գերատեսչությունում նշել են, որ Կիպրոսը լավ պաշտպանված կմնա նույնիսկ առանց «HMS Dragon» նավի, քանի որ վերջին ամիսների ընթացքում բրիտանական պաշտպանական հզորություններն ամրապնդվել են կղզում:

Բրիտանիան «HMS Dragon» նավը Միջերկրական ծովի արևելյան շրջան էր տեղափոխել մարտին, երբ ԱԹՍ–ով հարված էր հասցվել Կիպրոսում գտնվող «Ակրոտիրի» ռազմակայանին: Ռազմական գերատեսչությունից հայտնել էին, որ ԱԹՍ–ն ուղարկվել է ոչ թե Իրանից, այլ հավանաբար Լիբանանից կամ Իրաքից: Բրիտանիան Ջիբրալթարից տարածաշրջան է ուղարկել նաև «RFA Lyme Bay» ռազմանավը։

Թուրքիան վեց F-16 կործանիչ և ՀՕՊ համակարգեր է տեղակայել օկուպացված Հյուսիսային Կիպրոսում

Leave a comment