Հայաստանի վերջին ներկայացուցիչները մեդալ չնվաճեցին ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում

Եգիպտոսում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը մրցահարթակ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ, որոնց չի հաջողվել մեդալ նվաճել։

Գրիգոր Ղազարյանը (110 կգ) երկամարտի 364 կգ արդյունքով գրավել է 5-րդ տեղը։

Գագիկ Մկրտչյանը (+110 կգ) պոկում վարժությունում 9-րդն է, սակայն հրում վարժությունում զրու է ստացել ու չի գրանցել երկամարտի արդյունք։

Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը մրցելությն ավարտեց երկամարտի երեք մեդալով։ Ավելի վաղ Աննա Ամրոյանը (77 կգ) և Էմմա Պողոսյանը (86 կգ) նվաճել էին աշխարհի երիտասարդական չեմպիոնի կոչումը, իսկ Նարեկ Մկրտչյանը (79 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր։

Leave a comment