ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Երեկ՝ մայիսի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Պտղնի-Երևան-Դիլիջան մայրուղու հատվածում «Hongqi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի հանձնարարականով գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ պարեկները օպերատիվ ճանապարհով պարզում են նշված ավտոմեքենայի երթուղու վայրը և հայտնաբերում են օրինախախտ վարորդին, որից հետո վերջինը ենթարկվում է վարչական պատասխանատվության, ով հատել է «համընթաց ուղղությամբ տրանսպորտային հոսքերը բաժանող հոծ գիծ գծանշումը, ինչը նաև վթարային իրավիճակ կարող էր ստեղծել մյուս վարորդների համար»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը 26-ամյա Է. Ա.-ն է։
–00—ՅՄ