Թայվանի հարցը կդառնա Թրամփի և Ծինփինի բանակցությունների հիմքը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը հայտարարել է, որ Թայվանի հարցը կդառնա Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայանալիք բանակցությունների քաղաքական հիմքը։

«Թայվանի հարցը Չինաստանի հիմնական շահերի քվինտէսենցիան է և Չինաստան-ԱՄՆ քաղաքական հարաբերությունների հիմքը»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով երկու առաջնորդների միջև առաջիկա հանդիպման ժամանակ Թայվանի հարցը քննարկելու հնարավորությունը։

Լին Ցզյանը նշել է, որ ամերիկյան կողմը պետք է խստորեն հետևի «մեկ Չինաստան» սկզբունքին և երեք համատեղ հաղորդագրություններիը՝ կատարելով Սպիտակ տան նախորդ վարչակազմերի պարտավորությունները Թայվանի հարցի վերաբերյալ։

Leave a comment