Պապոյանը համաձայն չէ ԵԱՏՄ զեկույցի հետ. դուրս գալու դեպքում ՀՆԱ-ն կնվազի 1,5%-ով

https://arm.sputniknews.ru/20261106/papvojany-hamadzajn-che-eatm-zekujci-het-durs-galu-depqum-hna-n-knvazi-15-vov–109008603.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/06/109003035_174:0:1597:1067_1920x0_80_0_0_f5a48f4e6a4eb71e130953222653d51d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գևորգ պապոյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

գևորգ պապոյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

Բաժանորդագրվել

Ըստ նախարարի՝ եթե Հայաստանի տնտեսությունն աճում է 6–7%–ով, ապա ԵԱՏՄ–ից դուրս գալու դեպքում աճը կարող է դանդաղել մինչև 5%:

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալը կարող է դանդաղեցնել երկրի տնտեսության աճը մոտ 1,5 տոկոսով: Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու անմիջական ազդեցությունը տնտեսական աճի վրա կարող է կազմել մոտ 0,6 տոկոսային կետ: Այսպիսով, եթե տնտեսության կանխատեսվող աճը կազմում է 6,6 տոկոս, ապա միությունից դուրս գալուց հետո այն կարող է դանդաղել մինչև 6 տոկոս:

Ըստ նախարարի` լրացուցիչ բացասական գործոնների, մասնավորապես մաքսատուրքերի սահմանման դեպքում, որոնք կարող են դժվարացնել առևտուրը, տնտեսական աճը կարող է դանդաղել մինչև 5 տոկոս: Ընթացիկ տարվա 9 ամսվա արդյունքներով` Հայաստանի տնտեսությունն աճել է 6,9%–ով:

«Ընդհանուր առմամբ կլինեն, պայմանականորեն ասած, չորս–հինգ բացասական գործոններ, բայց նաև նույնքան դրական»,– հայտարարեց Պապոյանը:

Նախարարը նաև ընդգծեց արտերկրի շուկաներում հայկական ապրանքների առավել ակտիվ առաջմղման անհրաժեշտությունը՝ նշելով, որ նման քաղաքականություն վարում են բոլոր երկրները:

Հոկտեմբերի 20-ին հրապարակվեց Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցը, որում ներկայացված են ԵԱՏՄ անդամակցության կասեցման հնարավոր հետևանքները։ Դրանք վերաբերում են գազի գնի բարձրացմանը, երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացմանը, աշխատանքային միգրացիայի պայմանների խստացմանը և այլն։

Leave a comment