«Առանց դրդապատճառի մարդը ո՞նց կարող է ինքնասպան լինել»․ Սերժ Սարգսյանը՝ Գեորգի Կուտոյանի և Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների մասին

Հասարակություն

03.02.2026 | 18:26

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունն առայժմ չի որոշել՝ ի վերջո մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Հակակոռուպցիոն դատարանի բակում Սարգսյանն ասաց՝ դեռ որոշում չունեն։

Ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու վերաբերյալ հարցին ի պատասխան էլ երրորդ նախագահն ասաց, թե ընդդիմության միավորումը բարդ խնդիր է:

«Խոսքը մի ցուցակով գնալու մասին չէ»,- նշեց նա ու ընդգծեց՝ թիրախում շարունակում է Նիկոլ Փաշինյանը մնալ։

Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1-ի» գործով անցնող Հայկ Հարությունյանի և Ազգային անվտանգության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի  ինքնասպանություններին։ Հարցին՝ որն էր դրդապատճառը և կար այն արդյոք, Սարգսյանը պատասխանեց․ «Առանց դրդապատճառի մարդը ո՞նց կարող է ինքնասպան լինել։ Ուրեմն, ինչ-որ պատճառ կար»։

3-րդ նախագահն այլ հարցերի չպատասխանեց և մտավ դատարան։

Leave a comment