Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավետարանը հռչակելը Եկեղեցու առաքելությունն է։ Vatican News-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապը այս մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լարվածության ֆոնին։
«Եկեղեցու առաքելությունն է հռչակել Ավետարանը, քարոզել խաղաղություն։ Եթե որևէ մեկը ցանկանում է քննադատել ինձ Ավետարանը հռչակելու համար, թող դա անի ճշմարտացիորեն», – ասել է նա։
Հռոմի պապը հույս է հայտնել, որ իր ձայնը կլսվի, քանի որ Աստծո խոսքը մեծ արժեքավոր է։ Նա նաև նշել է, որ Եկեղեցին մշտապես դեմ է միջուկային զենքին։
Ապրիլի 18-ին Հռոմի պապը հայտարարել է, որ հետաքրքրված չէ ԱՄՆ նախագահի հետ բանավիճելով։ Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ չի վախենում Թրամփից, նրա վարչակազմից և չի մասնակցի նրանց հետ բանավեճի։