Խնդրում եմ արցախցիներին՝ չլքել Հայաստանը

«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանն է։ Ծնվել է Կապանում։ Հայրական կողմի տատն Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղից է, ամուսնու մայրն էլ` Հադրութից։

«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանն է։ Ծնվել է Կապանում։ Հայրական կողմի տատն Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղից է, ամուսնու մայրն էլ` Հադրութից։

Արցախում չկա մի վայր, որտեղ չի եղել, վերջին անգամ 2022-ին է գնացել Արցախ. Գանձասարն է տպավորել։ Շատ էր ուզում 2020-ի պատերազմից հետո Դադիվանքում մոմ վառել, ցավում է, որ չի հաջողվել։

Ըստ նրա` յուրաքանչյուր հայ իր կյանքում գոնե մեկ անգամ պիտի Արցախը տեսներ։ Հիմա էլ շատ է խնդրում արցախցիներին՝ չլքել Հայաստանը։

Արցախի հեռուստատեսություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment