Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև գործարար, ներդրումային և ինստիտուցիոնալ համագործակցությունը՝ ստեղծելով նոր գործընկերությունների և համատեղ նախաձեռնությունների հնարավորություններ։
Համաժողովը մեկտեղեց երկու երկրների բիզնես և ֆինանսական ոլորտների, պետական կառույցների, կրթության ու տեխնոլոգիաների ներկայացուցիչներին։
Համաժողովի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները՝
· Հայաստանում ներդրումային հնարավորություններ,
· Միացյալ Թագավորության հետ առևտրային կապերի ընդլայնում,
· ֆինանսական ծառայությունների և ենթակառուցվածքների զարգացում,
· արհեստական բանականություն ու նորարարական տեխնոլոգիաներ,
· կրթության և մարդկային ներուժի զարգացման հեռանկարներ։
Միջոցառման խոսնակների թվում էին՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը, ինչպես նաև ֆինանսական, տեխնոլոգիական և կրթական ոլորտների միջազգային ներկայացուցիչներ։ Նրանց մասնակցությունը հնարավորություն ստեղծեց քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները և միջազգային փորձը։
Համաժողովի բացման մշակութային երեկոն կայացավ հոկտեմբերի 5-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ հիմնական բիզնես ծրագիրը՝ հոկտեմբերի 6-ին՝ Dvin Music Hall-ում։
Հոկտեմբերի 7-ին և 8-ին նախատեսվում են նաև հայ և բրիտանացի գործարարների ու կառույցների ներկայացուցիչների նպատակային հանդիպումներ՝ նոր կապերի և հնարավոր գործընկերությունների զարգացման համար։
Evocabank-ի՝ որպես գլխավոր գործընկերոջ մասնակցությունն արտահայտում էր բանկի ներգրավվածությունը Հայաստանում գործարար միջավայրի զարգացման և միջազգային տնտեսական կապերի ընդլայնման նախաձեռնություններում։ Նման հարթակները նպաստում են մասնագիտական փորձի փոխանակմանը և երկարաժամկետ համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը։
*գովազդ