Գալյանը տնային կալանքի տակ գտնվող անձանց կրթության իրավունքի մասին նախագիծ է ներկայացրել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ ԱԺ-ում զեկուցած նախագծերից մեկը վերաբերում է տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի ապահովմանը։

«Այսօր չունենք հնարավորություններ, որպեսզի երբ տնային կալանք է կիրառվում, սահմանափակում է դրվում հաղորդակցության, բացառություն սահմանվի, որպեսզի անձը հեռավար կարգով ստանա հանրակրթություն։ Հիմա սահմանում ենք համապատասխան կարգավորում»,- ասել է նա։

Leave a comment