Լոնդոնում վաղ առավոտյան կոտրել են զարդերի խանութի ապակին ու թալանել այն
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երկու անհայտ անձինք կողոպտել են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի արևմտյան մասի հարուստ թաղամասում գտնվող ոսկերչական խանութը։ Դեպքին բազմաթիվ մարդիկ են ականատես եղել։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 31-ի առավոտյան Լոնդոնի արևմուտքում գտնվող Ռիչմոնդում։ Երկու տղամարդ մեծ մուրճով կոտրել են Gregory & Co ոսկերչական խանութի ցուցափեղկի ապակին, հաղորդում է Daily Mail-ը։
Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես են դիմակավորված և գլխարկով տղամարդիկ հեռացնում ապակին և սկսում թանկարժեք իրերով լցնել մեծ կապույտ պայուսակը։