Իսրայելը կհայտնվի Թեհրանի թիրախում ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածների դեպքում. Ալի Շամխանի

Al Mayadeen հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին ասել է, որ Իրանն, անկասկած, կթիրախավորի Իսրայելը Թեհրանի նկատմամբ ԱՄՆ ագրեսիայի դեպքում, քանի որ նրանք մեկ ամբողջություն են։

«Իսրայելն ու ԱՄՆ-ն ​​երկու առանձին միավորներ չեն, այլ նույնն են, ինչպես ապացուցվում է փաստերով։ Ենթադրությունը, որ Ամերիկան ​​կհարվածի առանց Իսրայելի մասնակցության, հիմնարար սխալ է»,-ասել է նա։Շամխանիի խոսքով՝ եթե ԱՄՆ-ն հարված հասցնի, ապա «Իսրայելն, անշուշտ, կներգրավվի, և պատասխանը պետք է համաչափ լինի»։ Նա հավելել է, որ պատասխանի մասշտաբը «կախված է նրանց գործողություններից և քայլերից»։ «Մենք կպատասխանենք և կհակադարձենք նույն կերպ», – շեշտել է նա։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում։ Նա նաև նշել է, որ միջուկային համաձայնագրի բացակայությունը վատ հետևանքներ կունենա Իրանի համար։ Թրամփը հիշեցրել է, որ ամերիկյան հսկայական ռազմական նավատորմ է շարժվում դեպի Իրան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment