Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության կարգավորման նոր ծրագիր. IRNA


Թեհրանն Իսլամաբադին է փոխանցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության կարգավորման նոր ծրագիր՝ հայտնում է IRNA գործակալությունը:


Անցած շաբաթ ամերիկացիները միակողմանիորեն երկարացրել են հրադադարը Իսլամական Հանրապետության հետ մինչև բանակցությունների ավարտը։


Ավելի ուշ լրատվամիջոցները գրել են որ Թեհրանը Վաշինգտոնին երկխոսության շարունակման եռափուլ բանաձև է առաջարկել: Ըստ ԶԼՄ-ների՝ առաջին փուլը նախատեսում է պատերազմի դադարեցում և անվտանգության երաշխիքներ Իրանի և Լիբանանի համար: Այնուհետև կողմերը կքննարկեն Հորմուզի նեղուցի կառավարման մեխանիզմները և նոր միայն կանդրադառնան իրանական միջուկային ծրագրին: Սակայն երրորդ կետին անցումը հնարավոր է միայն առաջին երկուսի վերաբերյալ համաձայնության հասնելուց հետո։


Reuters գործակալությանը, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնել էր որ Դոնալդ Թրամփը դժգոհ է մնացել նման առաջարկից: 

Դիտումների քանակ5

Leave a comment