https://arm.sputniknews.ru/20260501/anvtangutjan-lurj-khndir-ka-veratsnund-taghamasi-bnakichnery-bvoghvoqi-akcia-en-anum-101624899.html
Անվտանգության լուրջ խնդիր կա․ «Վերածնունդ» թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են անում
Անվտանգության լուրջ խնդիր կա․ «Վերածնունդ» թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են անում
Sputnik Արմենիա
Թաղամասի բնակիչները մի որոշ ժամանակով փակել էին ճանապարհի մի հատվածը ՝ այդպիսով բարձրացնելով իրենց ձայնը և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով իրենց… 01.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-01T13:30+0400
2026-05-01T13:30+0400
2026-05-01T13:47+0400
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/01/101624520_0:0:1500:844_1920x0_80_0_0_beb1a543ea5dd6be026e62f3e5469e7e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ծիծեռնակաբերդի խճուղում «Վերածնունդ» թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ դժգոհելով անվտանգությունից։ Նրանք որոշ ժամանակով փակել էին ճանապարհի մի հատվածը՝ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով իրենց խնդրի վրա։«Շենքի մոտ կա կանգառ, բայց դիմացի մայթին չկա։ Ստացվում է, որ Կենտրոն վարչական շրջան կարողանում են գնալ, բայց այնտեղից վերադառնալ՝ ոչ։ Այստեղ չկան նաև գծանշաններ, անվտանգությունն էլ ապահովված չէ։ Մի քանի անգամ համատիրության գլխավորությամբ բնակիչներով դիմել ենք քաղաքապետարան։ Այնտեղից անբովանդակ պատասխան ենք ստացել, թե այս պահին նպատակահարմար չէ աշխատանքներ իրականացնել կամ էլ մինչև սեպտեմբերի 1-ը կանեն։ Քաղաքապետը այդ «սեպտեմբերի 1-ի» մասին խոսել է 2 տարի առաջվանից»,- ասաց բնակիչներից մեկը։Նա շեշտեց՝ ո՛չ Ծիծեռնակաբերդի խճուղում, ո՛չ Մոնթե Մելքոնյան կամ Քըրք Քըրքորյան (նախկինում՝ Լենինգրադյան) փողոցներում գծանշաններ ու նորմալ տրանսպորտ չկա։Մեկ այլ բնակիչ էլ ընդգծեց՝ յուրաքանչյուր զարգացած երկրում, երբ նոր թաղամաս է կառուցվում, զուգահեռ նաև մետրոյի կայարան է կառուցվում։ Դժգոհեց՝ իրենց թաղամասում, որտեղ 4000 բնակիչ է ապրում, զրկված են անվտանգ և հարմարավետ տեղաշարժվելու հիմնարար իրավունքից։«Մեզ համար էլ հաճելի չէ ճանապարհ փակելը, բայց ստիպված դիմում ենք այս քայլին։ Խնդրին արագ լուծում չտալու դեպքում հաջորդ անգամ ավելի երկար ենք փակելու փողոցը։ Իմ երեխաները «Ֆիզմաթ» դպրոցում են սովորում ու ամեն օր վտանգավոր ճանապարհով գնում և գալիս են։ Մենք փողոցը փակել էինք, երեխաներին կավիճներ տվել, նրանք էլ գծանշումներ էին անում։ Խաղաղ ակցիա ենք անում։ Չգիտեմ` հաջորդ անգամ ինչ ենք անելու, բայց սա քմահաճույք չէ, այլ մեր ու մեր երեխաների անվտանգության հարցը»,- ասաց մյուս բնակչուհին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/01/101624520_188:0:1313:844_1920x0_80_0_0_a6a3c5940a6ee32cb83dc0c605e19498.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա
13:30 01.05.2026 (Թարմացված է: 13:47 01.05.2026)
Բաժանորդագրվել
Թաղամասի բնակիչները մի որոշ ժամանակով փակել էին ճանապարհի մի հատվածը ՝ այդպիսով բարձրացնելով իրենց ձայնը և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով իրենց խնդրի վրա։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ծիծեռնակաբերդի խճուղում «Վերածնունդ» թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ դժգոհելով անվտանգությունից։ Նրանք որոշ ժամանակով փակել էին ճանապարհի մի հատվածը՝ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով իրենց խնդրի վրա։
«Շենքի մոտ կա կանգառ, բայց դիմացի մայթին չկա։ Ստացվում է, որ Կենտրոն վարչական շրջան կարողանում են գնալ, բայց այնտեղից վերադառնալ՝ ոչ։ Այստեղ չկան նաև գծանշաններ, անվտանգությունն էլ ապահովված չէ։ Մի քանի անգամ համատիրության գլխավորությամբ բնակիչներով դիմել ենք քաղաքապետարան։ Այնտեղից անբովանդակ պատասխան ենք ստացել, թե այս պահին նպատակահարմար չէ աշխատանքներ իրականացնել կամ էլ մինչև սեպտեմբերի 1-ը կանեն։ Քաղաքապետը այդ «սեպտեմբերի 1-ի» մասին խոսել է 2 տարի առաջվանից»,- ասաց բնակիչներից մեկը։
Նա շեշտեց՝ ո՛չ Ծիծեռնակաբերդի խճուղում, ո՛չ Մոնթե Մելքոնյան կամ Քըրք Քըրքորյան (նախկինում՝ Լենինգրադյան) փողոցներում գծանշաններ ու նորմալ տրանսպորտ չկա։
Մեկ այլ բնակիչ էլ ընդգծեց՝ յուրաքանչյուր զարգացած երկրում, երբ նոր թաղամաս է կառուցվում, զուգահեռ նաև մետրոյի կայարան է կառուցվում։ Դժգոհեց՝ իրենց թաղամասում, որտեղ 4000 բնակիչ է ապրում, զրկված են անվտանգ և հարմարավետ տեղաշարժվելու հիմնարար իրավունքից։
«Մեզ համար էլ հաճելի չէ ճանապարհ փակելը, բայց ստիպված դիմում ենք այս քայլին։ Խնդրին արագ լուծում չտալու դեպքում հաջորդ անգամ ավելի երկար ենք փակելու փողոցը։ Իմ երեխաները «Ֆիզմաթ» դպրոցում են սովորում ու ամեն օր վտանգավոր ճանապարհով գնում և գալիս են։ Մենք փողոցը փակել էինք, երեխաներին կավիճներ տվել, նրանք էլ գծանշումներ էին անում։ Խաղաղ ակցիա ենք անում։ Չգիտեմ` հաջորդ անգամ ինչ ենք անելու, բայց սա քմահաճույք չէ, այլ մեր ու մեր երեխաների անվտանգության հարցը»,- ասաց մյուս բնակչուհին։