Ստահոդ մեղադրանք է․ Մայր աթոռը՝ Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարության մասին

https://arm.sputniknews.ru/20260430/stahvod-meghadranq-e-majr-atvory-kvovkasi-musulmanneri-varchutjan-hajtararutjan-masin-101591692.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90905587_157:0:1444:965_1920x0_80_0_0_486a909b05ccb73433ee0cfe9ecd7724.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ստեփանակերտ, վանդալիզմ

մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ստեփանակերտ, վանդալիզմ

Բաժանորդագրվել

Մայր աթոռ սուրբ Էջմիածինը միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է անում քայլեր ձեռնարկել Ադրբեջանի՝ հայկական մշակույթի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը կասեցնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր–մշակութային ժառանգության ոչնչացումը։
Նշենք՝ ապրիլի 21-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ավերել է Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը Ստեփանակերտում։ Զվարթնոցի տեսքով Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը հիմնադրվել է 2006 թվականին, օծվել՝ 2019 թվականին։ Ապրիլի 12-ին էլ տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցիները Ստեփանակերտում հիմնահատակ ավերել են Սուրբ Հակոբ եկեղեցին:

«Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը մերժելի է և այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը, հողին հավասարեցնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է և մշակութային եղեռնագործություն»,- ասված է հաղորդագրությունում։

Մայր աթոռը բացահայտ անհիմն և ստահոդ է անվանել Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց եկեղեցու հասցեին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը խոչընդոտելու վերաբերյալ։ Ընդգծվում է, որ խաղաղությունը խոչընդոտվում է պատմական ճշմարտության կեղծմամբ, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների ոտնահարմամբ, Արցախի հայկական ժառանգության յուրացմամբ և հայկական հետքի հետևողական վերացմամբ։

Մայր աթոռ սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին, մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը։

«Արցախ» միությունը ՀՀ իշխանությունից պահանջում է վերանայել Բաքվին խրախուսող անգործությունը

Leave a comment