2021-ին ըստ «Գելլափի»՝ ՔՊ 25.2%, իրականությունը՝ 53․91%. Սիմոնյանը «Գելլափի» հարցումներով ոգևորվողներին ու դրա վրա փող ծախսողներին»

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ 

«Գելլափ ինթերնեշնլ»-ի հարցումներով ապրող, ուրախացող, իրենք իրենց ոգևորող, դրա վրա փող ծախսող մարդիկ, տարրերը պետք է ուղղակի այդ հարցումների որակի և ճշտության մասին այս նկարը նայեն:

Այս կազմակերպությունը

2021 թվականի ընտրություններից առաջ ահա այսպիսի կանխատեսում էր անում` ի դեպ վերջին` 5-րդ փուլում:

Ըստ այդ հարցման`

1) «Հայաստան» դաշինք 28.7 %,

2) «Քաղաքացիական պայմանագիր» – 25.2%,

3) «Պատիվ ունեմ» – 10.8%,

4) «Բարգավաճ Հայաստան»-5.4%,

5) «Լուսավոր Հայաստան» – 5.2%։

Իսկ իրականությունը 2021-ին ՝

«Քաղաքացիական պայմանագիր» – 53․91%,

«Հայաստան» դաշինք- 21․09%,

«Պատիվ ունեմ» դաշինք- 5.22%,

ԲՀԿ- 3.95%,

«Լուսավոր Հայաստան»- 1.22%

Հիմա, թե բա նոր հարցում

Leave a comment