«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ զրույցում պատասխանել է լրագրողներին հետաքրքող հարցերին։ Դիտարկմանը, որ եթե «Ուժեղ Հայաստան»-ը, ԲՀԿ-ն և «Հայաստան» դաշինքը ընտրություններին հաղթահարեն անցողիկ շեմը, կոալիցիա կկազմի՞ հարկ եղած դեպքում, կամ այդ ուժերից որևէ մեկի թեկնածունին կսատարի՞։ Սամվել Կարապետյանն ասել է․ «Կրկնում եմ՝ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը հայտարարեցին, որ իրենք աջակցելու են առաջին հաղթող ուժին։ Քանի որ մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ, դա նշանակում է, որ իրենց հայտարարությունը մեր մասին էր»։
Իր խոսքում Կարապետյանը նաև ասել է․ «Երբ «Ուժեղ Հայաստան»-ը իշխանության գա, ձևավորի կառավարություն, կկարողանա օգտագործել պետական լծակները՝ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու համար»։
Սամվել Կարապետյանը նշել է, որ Ռուբեն Վարդանյանին ու իրեն ապօրինաբար են կալանավորել. Վարդանյանին՝ Ադրբեջանում, իրեն՝ Հայաստանում, բայց շուտով արդարությունը վերականգնվելու է։
«Ձևավորելով կառավարություն՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենասեր բոլոր հայրենակիցները վերադառնան Հայաստան։ Վստահ եմ՝ դա կարող է անել միայն մեր ուժը՝ օգտագործելով իր միջազգային լուրջ հնարավորությունները»,- Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի մասին ասել է Սամվել Կարապետյանը։