https://arm.sputniknews.ru/20260429/paterazm-chi-lini-samvel-karapetjany-pashinjani-hajtararutjan-ev-pndumneri-masin-101562489.html
Պատերազմ չի լինի․ Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության և պնդումների մասին
Պատերազմ չի լինի․ Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության և պնդումների մասին
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանը վստահ է՝ իրենց ուժն է միայն ի զօրու Ադրբեջանից վերադարձնել հայ գերիներին՝ օգտագործելով միջազգային հնարավորությունները։ 29.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-29T22:50+0400
2026-04-29T22:50+0400
2026-04-29T23:11+0400
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101560634_2:0:1280:719_1920x0_80_0_0_8352233a363cbbfe3ec5f56b669665cc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, խորհրդարանական ընտրություններին վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին հայտարարությանը։Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե հունիսի 7-ին իր չընտրվելու դեպքում սեպտեմբերին պատերազմ է լինելու։«Պատերազմ չի լինելու, քանի որ սեպտեմբերին չի լինելու նաև Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ-ին սպառնում են 2 մարդ՝ Փաշինյանն ու Ալիևը»,- ասաց Կարապետյանը հեռուստաընկերությունների լրագրողներին տված հարցազրույցում։Նա խոսեց նաև Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանում կեղծ դատավարության ընթացքում ցմահ դատապարտված գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի մասին։ Նշեց, որ Վարդանյանն իր հարազատ ընկերն է։«Ռուբեն Վարդանյանի հետ մենք լուրջ ընդհանրություն ունենք։ Պետք չէ անհանգստանալ, շատ շուտով արդարությունը Հայաստանում հաղթելու է։ Ձևավորելով կառավարություն՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր հայրենասեր բոլոր հայրենակիցները վերադառնան Հայաստան»,- ասաց Կարապետյանը։Քաղաքական գործիչը նաև ասաց, որ վստահ է՝ բոլոր գերիների վերադարձը կարող է ապահովել միայն իրենց ուժը՝ օգտագործելով միջազգային լուրջ հնարավորությունները։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101560634_180:0:1139:719_1920x0_80_0_0_07d69f9f924fe630af2ff93fe2dabcd7.jpg.webp
սամվել կարապետյան
սամվել կարապետյան
Սամվել Կարապետյանը վստահ է՝ իրենց ուժն է միայն ի զօրու Ադրբեջանից վերադարձնել հայ գերիներին՝ օգտագործելով միջազգային հնարավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, խորհրդարանական ընտրություններին վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին հայտարարությանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե հունիսի 7-ին իր չընտրվելու դեպքում սեպտեմբերին պատերազմ է լինելու։
«Պատերազմ չի լինելու, քանի որ սեպտեմբերին չի լինելու նաև Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ-ին սպառնում են 2 մարդ՝ Փաշինյանն ու Ալիևը»,- ասաց Կարապետյանը հեռուստաընկերությունների լրագրողներին տված հարցազրույցում։
Նա խոսեց նաև Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանում կեղծ դատավարության ընթացքում ցմահ դատապարտված գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի մասին։ Նշեց, որ Վարդանյանն իր հարազատ ընկերն է։
«Ռուբեն Վարդանյանի հետ մենք լուրջ ընդհանրություն ունենք։ Պետք չէ անհանգստանալ, շատ շուտով արդարությունը Հայաստանում հաղթելու է։ Ձևավորելով կառավարություն՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր հայրենասեր բոլոր հայրենակիցները վերադառնան Հայաստան»,- ասաց Կարապետյանը։
Քաղաքական գործիչը նաև ասաց, որ վստահ է՝ բոլոր գերիների վերադարձը կարող է ապահովել միայն իրենց ուժը՝ օգտագործելով միջազգային լուրջ հնարավորությունները։